15/08/2018 19:14
Զիդանը ցանկանում է աշխատել ԱՊԼ-ում, ՄՅՈՒ-ն նախընտրելի տարբերակ է
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է նոր թիմ գլխավորել կարճատև արձակուրդից հետո, հայտնում է L՛Equipe-ը:
Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է իր ուժերը փորձել անգլիական Պրեմիեր-լիգայում:
Ընդ որում նշվում է, որ Զիդանը կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակ է համարում «Մանչեսթեր Յունայթեդը», որն այժմ գլխավորում է Ժոզե Մոուրինյուն:
Պորտուգալացին մեծ ճնշումների տակ է նախորդ մրցաշրջանում Պրեմիեր-լիգայում հաղթելու անհաջող փորձից հետո և այս ամառ նաև իր դժգոհություն է հայտնել ակումբի տրանսֆերային քաղաքականությունից:
Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016 թվականի հունվարից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում: 2,5 տարվա ընթացքում մադրիդյան ակումբը ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ 9 տիտղոս է նվաճել, ներառյալ` Իսպանիայի չեմպիոնությունն ու Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի 3 Գավաթն, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը: