16/08/2018 10:24
«Հրապարակ». Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը։ Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսև գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ։
Կառավարության որոշմամբ, ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի։
Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչության վերջին նիստում արդեն իսկ հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում