17/08/2018 21:09
Հնարավոր քաղաքացիական պատերազմի մասին խոսողներին Փաշինյանը սպառնացել է ԱԱԾ-ով (Տեսանյութ)
Այսօր Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարբեր շրջանակներում շրջանառվող այն հայտարարություններին, թե քաղաքացիական պատերազմ կարող է երկրում հասունանալ։
«Ուրեմն, եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրանով Ազգային անվտանգության ծառայությունն ա զբաղվելու, լավ իմացեք։ Ուրեմն՝ ես խորհուրդ եմ տալիս բոլորին՝ խոսելուց առաջ մտածել», - հայտարարեց Փաշինյանը։