17/08/2018 14:26
Սահմանային իրավիճակը վերահսկվում է, Արցախն ապրում է բնականոն կյանքով. Դավիթ Բաբայան
Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, սահմանային իրավիճակը վերահսկելի է, և Արցախն ապրում է իր բնականոն կյանքով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի կողմից հարձակման փորձին.
«Իրավիճակը հանգիստ է, ամեն ինչ նորմալ է: Արցախն իր բնականոն կյանքով ապրում է: Այսպիսի փորձն ու Ադրբեջանի կողմից նման քայլերը նորություն չեն: Նրանք պարբերաբար դիմում են այսպիսի քայլերի ու պարզապես փորձում են մեր զգոնությունը: Արդյունքում տեսնում ենք` նման բոլոր փորձերը ձախողվում են», - ասաց Դ. Բաբայանը:
Նա ընդգծեց` Արցախի Պաշտպանության բանակն իր պարտականությունները կատարել ու կատարելու է շատ բարձր մակարդակով: