17/08/2018 10:45
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով
Պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից.
«Կալանքը երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը», - ասացին դատախազությունից:
Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԱԺ պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանը կալանավորվեց:
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։