17/08/2018 20:32
Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով, ըստ էության, բացահայտված է. Նիկոլ Փաշինյան
Այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը բացահայտված համարեց։
«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։ Իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», - հայտարարեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են։ «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ չկա տարբերակ, որ ոճրագործներից ու պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից։ Չկա այդպիսի տարբերակ», -հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալներ են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար։