17/08/2018 18:07
«Սասնա ծռեր» խմբի պարագլուխներից Վարուժան Ավետիսյանը և Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանության ՊՊծ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի պարագլուխներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը ազատ արձակվեցին։
Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ այս պահին իրենք շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին։
«Որոշակի կիսատության զգացում ունեմ, որ իմ ընկերների մի մասն անազատության մեջ է, բայց հույս ունենք, որ բոլոր հարցերը կկարգավորվեն, արդարությունը կվերահաստատվի», - հայտարարեց Ավետիսյանը՝ հրաժարվելով պատասխանել քաղաքական դաշտում իր անելիքների մասին հարցերին։