18/08/2018 09:55
«Հրապարակ». Բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է նշանակել, նրանց հսկող մի քանի ՔՊ-ական են դրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարևոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որևէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։ Նա մեկուսացված է:
Դա է պատճառը, որ թե՛ պաշտոնյաներից, թե՛ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա: Առհասարակ, բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է նշանակել, նրանց հսկող մի քանի ՔՊ-ական են դրել, որ ԲՀԿ-ականները որևէ ինքնուրույն բան չանեն, հսկողության տակ լինեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում