18/08/2018 13:53
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 22-ին
Օգոստոսի 17-ին կայացել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը:
ՀՖՖ լրատվական ծառայությունից հայտնում են, որ գործադիր մարմնի անդամները քննարկել են և հաստատել ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:
ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:
Նշենք, որ ՀՖՖ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է։