21/08/2018 11:55
Մանվել Գրիգորյանի լուսանկարի տարածման դեպքով ծառայողական քննություն է իրականացվում. այն արվել է դեռ ՁՊՎ-ում. Արտակ Զեյնալյան
Պատգամավոր Մանվել Գրիգորյանի լուսանկարի դեպքով ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում, այս մասին Արդարադատության նախարարը հայտարարեց այսօր, լրագրողների հետ հանդիպմանը:
«Այդ լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում», - ասաց Արտակ Զեյնալյանը:
Նա դատապարտյալին լուսանկարելն ու հետագայում այդ լուսանկարը ԶԼՄ-ներում հրապարակելը համարեց դատապարտելի:
«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են և այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում: Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայանությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ն պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովեհտև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել: Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում», - ասաց Արտակ Զեյնլյանը՝ շարունակելով.
«Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել՝ անկախ անձից, անկախ անձի հանդեպ եղած վերաբերմունքից սա ունիվերսալ իրավունք է ու կկիրառվի բոլորի հանդեպ»: