21/08/2018 10:12
«Ժողովուրդ». Փաշինյանի կառավարությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմել ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է՝ դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է. որ ՀՀ Սահմանադրության 92-րդ և 151 -րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաև խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի:
Հիմա ԱԺ 105 պատգամավորներից 50-ը դեռ ՀՀԿ խմբակցության անդամ են, բացի այդ. 8 պատգամավոր ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց դժվար է միանշանակ նրանց համարել Փաշինյանի թիմի անդամ: Այնպես որ Նիկոլ Փաշինյանին փորձություններ են սպասվում, որպեսզի իր կողմը գրավի բավարար թվով օրենսդիրների»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում