21/08/2018 10:24
«Հրապարակ». Սերժ Սարգսյանն իր թիկնազորի պետի ուղեկցությամբ ներկա է գտնվել Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում, և թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը։ Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա երեկոյան սեղանի շուրջ հիշել նրան։
Հավաքին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը՝ իր թիկնազորի պետ Վաչոյի ուղեկցությամբ։ Նախկինում էլ, համենայնդեպս 5 տարի առաջ, նա մասնակցել է Ալեքսեյ Մատվեյիչի հիշատակի արարողությանը։ 100-ամյակի կապակցությամբ ընտանիքը նաև Կիրակոսյանի հուշերի գիրքն է վերահրատարակում, որը տպագրվել է 2002 թվականին՝ Կարինե Խոդիկյանի խմբագրմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում