21/08/2018 16:23
Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ոդիսականի ավարտի մասին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա:
«Այսօր մեր հայրենիքի համար նոր օր է: Կոշտ տնտեսության, անկման և սոցիալական կործանման հուշագրերը (վարկատուների հետ համաձայնագրեր) վերջապես ավարտվեցին: Մեր երկիրը վերականգնում է իր ճակատագիրն ու ապագան որոշելու իրավունքը՝ որպես նորմալ եվրոպական երկիր առանց որևէ օտարերկրյա հարկադրանքի՝ առանց որևէ շանտաժի, առանց մեր ազգի նոր զոհերի», - ասել է Ցիպրասը 86 միլիարդ եվրոյի օգնության երրորդ ծրագրի ավարտի մասին հեռուստաուղերձի ընթացքում: