22/08/2018 16:36
Հոկտեմբերից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կարող է հասնել 150 հազար դրամի. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)
2018 թ. հոկտեմբերի մեկից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կարող է հասնել 150 հազար դրամի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նա նշեց՝ նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացվել ավելի վաղ, սակայն դրա ձգձգման պատճառը ընթացակարգերն են.
«Սա կլինի մեսիջ՝ ուղղված քաղաքացուն, որ երկրորդ երեխան ռազմավարական նշանակություն ունի: Այո, երրորդ երեխան լուծում է ժողովրդագրական աճի խնդիր, իսկ երկրորդը՝ չնվազելու խնդիր, հետևաբար, եթե քաղաքացին չունի երկրորդ երեխան, երրորդի մասին խոսելը տեղին չէ», - ասաց նախարարը:
Նա չբացառեց, որ երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող նպաստի չափի ավելացումն ունենա հետադարձ ուժ: