22/08/2018 09:40
Ուկրաինայում Հայաստանի դեսպանը վայր է դնում դիվանագիտական գործունեությունը
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է իր դիվանագիտական գործունեությունը դադարեցնելու մասին։
«Ես որոշել եմ թողնել դիվանագիտական գործունեությունս։ Այս որոշումը վաղուց էր հասունացել և ավելին, մի գաղտնիք ասեմ՝ մի քանի անգամ դիմել եմ Երևան՝ խնդրելով հետ կանչել ինձ։ Վերջին անգամ մայիսին էր։ Բայց ամեն անգամ ես մերժում եմ ստացել և խնդրանք շարունակել Ուկրաինայում ՀՀ դեսպանի աշխատանքը։
Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ ես այս պաշտոնում աշխատել եմ երկու ամբողջական ժամկետ։ Այլ այն, որ այժմ Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ է և անկեղծ, կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ, որպեսզի երիտասարդները ևս ռեալիզացվեն։ Կարծում եմ՝ այս անգամ դրական պատասխան կստանամ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանը։