22/08/2018 13:22
«Հայաստան» հիմնադրամի մի քանի ծրագիր քննարկվել է Արցախի նախագահականում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ Վարդան Փարթամյանի գլխավորությամբ:
Նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: