22/08/2018 12:17
Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին՝ առանց սեփական շահերին վնասելու
Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին՝ առանց սեփական շահերին վնասելու, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ТАСС-ը:
Նա կարծում է, որ Վաշինգթոնը, ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումներ սահմանելով, գործում է «որքան վատ, այնքան ավելի լավ» սկզբունքով:
Միևնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, ԱՄՆ-ն չի կարողանա ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ-ի վերաբերյալ պատժամիջոցների ցուցակը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ֆիննախը Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության, նաև կիբեր տարածությունում ՌԴ-ի գործողությունների համար Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցների մասին էր հայտարարել: