23/08/2018 13:32
Ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են սահման՝ իրականացնելու մարտական հերթապահություն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Այսօր ՀՀ ոստիկանական զորքերի մի քանի ստորաբաժանում մեկնում է սահման՝ ՀՀ զինված ուժերի հետ մասնակցելու մարտական հերթապահության իրականացմանը:
Ոստիկանական զորքերի մեկնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են ՀՀ Զինված ուժերին՝ պահպանելու Հայաստանի պետական սահմանն ու կանգնելու մեր զինվորի, բանակի կողքին: Արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին և նրանց հարազատներին այս կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամություն հայտնելու համար », - ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: