24/08/2018 17:05
ՀՅԴ-ն հրապարակել է ընտրությունների կարգախոսը, բայց ոչ ցուցակը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում իր կարգախոսը:
««Միասին` հանուն Երևանի». ՀՅԴ կարգախոսը՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում», նշված է ՀՅԴ ԳՄ տարածած հաղորդագրության մեջ։
Կուսակցությունը, սակայն, չի շտապում հրապարակել ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցական ցուցակը և թե ով է գլխավորելու այն։
Նկատնենք՝ այս պահին հայտնի է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ելք» դաշինիքից Հանրապետություն և Լուսավոր Հայաստան կուսակցությունները միասին, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», «Երկիր Ծիրանի», «Բարգավաճ Հայաստան», «Երևանի հանրություն» նախաձեռնությունը և «ԳԱԼԱ» կուսակցությունը՝ մեկ թեկնածուով։