24/08/2018 13:23
«Ելք»-ի պատգամավորները շրջանառության մեջ են դրել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տուժածներին փոխհատուցելու մասին օրինագիծ
Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է պատգամավոր Լենա Նազարյանը։
Նշենք, որ նախկինում այս խմբակցության պատգամավոր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես եկել էր, սակայն խորհրդարանական մեծամասնությունն այն չէր ընդունել։