24/08/2018 19:14
Մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը արագ լուծենք. Անգելա Մերկել (Տեսանյութ)
Միայն բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հակամարտությունները, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին։
«Եթե մարդիկ չեն խոսում, ապա կոնֆլիկտները հնարավոր չէ լուծել։ Ինձ համար կարևոր էր, որ այս ուղևորությունը տեղի ունենա, ժամանակը, իհարկե, չի սպասում, և մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի կոնֆլիկտը արագ լուծենք», - պատասխանելով ղարաբաղյան համակարտության մասին հարցին՝ ասաց Անգելա Մերկելը։
Լրացնելով Գերմանիայի կանցլերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, համանախագահության ջանքերը։
«Գերմանիան ու տիկին կանցլերը՝ անձամբ, ունեն ըմբռնում, որ Արցախի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտ հաստատելը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ առումով Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը։