24/08/2018 17:20
Ջոն Լենոնին սպանողին տասներորդ անգամ հրաժարվել են ազատ արձակել
ԱՄՆ ժամեկտնանց կալանքից ազատման դիմումները քննող հանձնաժողովը տասներորդ անգամ մերժել է ազատ արձակել Մարկ Դևիդ Չեմփեինին՝ երաժիշտ Ջոն Լենոնին սպանողին, հայտնում է New York Daily News-ը։
Ըստ հանձնաժողովի՝ նրան ազատ արձակելը անհամատաեղելի կլինի հասարակության բարեկեցության և անվտանգության հետ, ինչպես նաև կարժեզրկի նրա հանցանքի լուրջ բնույթը, ինչը կխաթարի օրենքի նկատմամբ հարգանքը։
Նոր դիմում կալանավորը միայն երկու տարի անց կարող է ներկայացնել։
Ջոն Լենոնը սպանվել է 1980-ի դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքում։