Արցախում պատերազմի հավանականության մասին խոսողները հակահեղափոխականներ չեն, դա օբյեկտիվ իրականություն է. Վահրամ Աթանեսյան

25/08/2018 14:14

Արցախում պատերազմի հավանականության մասին խոսողները հակահեղափոխականներ չեն, դա օբյեկտիվ իրականություն է. Վահրամ Աթանեսյան


Արցախի Հանրապետությունում ներքին զարգացումների, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող գործընթացների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ, փորձագետ Վահրամ Աթանեսյանի հետ:

-Պարոն Աթանեսյան, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Արցախի ներքին կյանքում: Ականատես եղանք ցույցերի, հանրային բողոքի արտահայտում եղավ:

-Իրավիճակն Արցախում միշտ էլ վերահսկելի և կայուն է: Ես չեմ կարծում, թե 20-30 մարդու մասնակցությամբ ինչ-որ ակցիաները կարող են ներքաղաքական նշանակություն ունենալ: Եթե անկեղծ, ապա զարմանում եմ, որ Հայաստանի լրատվամիջոցները լուրջ ուշադրություն են դարձնում Արցախում տեղի ունեցած ակցիաներին և ինչ-որ հեռուն գնացող ենթադրություններ են անում այս թեմայի շուրջ:

-Ամեն դեպքում կար հասարակական բողոք, նույնիսկ հրաժարականներ եղան: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Ես կդժվարանամ որոշ հրաժարականները համարել հանրային պահանջ, դա այնքան էլ այդպես չէր: Կար որոշակի մարդկանց խումբ, ովքեր կենցաղային հայտնի դեպքն առիթ դարձրեցին պահանջելու երկու ուժային կառույցի ղեկավարների հրաժարականը: Դա կարող էր տեղի ունենալ նաև առանց այդ բողոքի ակցիաների ու այսօր հստակ արտահայտված փոփոխությունների հանրային պահանջ ես Արցախում չեմ տեսնում:

Գուցե ինչ-որ ներքին խմորումներ կան, գուցե կա ներքին դժգոհություն, բայց, համենայնդեպս, այդ ամենը քաղաքական դրսևորում չի ստանում: Չկա ընդգծված քաղաքական ուժ, որին հասարակությունը միանշանակ աջակցություն հայտնի:

-Արցախի ներքին զարգացումները միշտ ուղղակիորեն կապվում են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ի՞նչ իրավիճակ է այս առումով, ի՞նչ դիրքորոշում կա Արցախում:

-Արցախի իշխանությունները բանակցային գործընթացի վերաբերյալ ունեն հստակ դիրքորոշում, որը բազմիցս արտահայտվել է Արցախի Հանրապետության նախագահի մակարդակով, դա այն է, որ Արցախը կողմ է խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը և, որ վերադարձ անցյալի կարգավիճակին և անցյալի տարածքային կոմպոնենտին չի լինելու: Այսինքն՝ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում է այսօրվա փաստացի անկախության միջազգային ճանաչմամբ այն սահմաններում, որն ընդունելի է Արցախի ժողովրդի համար: Հայտնի է նաև միջնորդների դիրքորոշումը հարցի վերաբերյալ, բայց կողմերը չեն կարողանում գալ համաձայնության Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Ադրբեջանը, միանշանակ կարող ենք ասել, խնդրի խաղաղ, բանակցային կարգավորման նպատակ չունի, երբ այդ մոտեցմանը կտիրապետի Բաքվում, երբ Բաքուն պատրաստակամություն կհայտնի քննարկելու Լեռնային Ղարաբաղին հուզող հարցերը՝ դա կարգավիճակի և տարածքի հարցերն են, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել լուրջ բանակցային գործընթացի մասին: Այսօր, ըստ էության, բանակցություններ են ընթանում բանակցություններ սկսելու շուրջ:

Ակնկալվում է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որից պարզ կդառնա՝ արդյոք միջնորդները կարո՞ղ են նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում, թե՞ ոչ: Երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն ու Իլհամ Ալիևը բանակցությունների մեջ կմտնի Հայաստանի նոր իշխանությունների հետ, հնարավոր կլինի ենթադրություններ ու դատողություններ անել բանակցությունների հետագա ընթացքի մասին:

-Ադրբեջանի կողմից այդ բանակցությունների կամքը տեսնու՞մ եք հիմա:

-Ադրբեջանը միշտ էլ խնդրի կարգավորման մի տեսլական է ունեցել, դա ուժային կարգավորման տարբերակն է և, ցավոք սրտի, այդ մոտեցումը շարունակվում է նաև այսօր: Ադրբեջանի համար դաս չի եղել նաև 2016 թ.-ի ապրիլյան պատերազմը, որի ընթացքում այս երկիրը ստրատեգիական պարտություն կրեց: Ադրբեջանում ամեն անգամ նոր հնարավորություններ ու նոր մեխանիզմներ են փնտրում, որպեսզի գործի դնեն կարգավորման ուժային տարբերակը:

Այս առումով Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել, և, կարծում եմ, չի փոխվելու, քանի դեռ Ադրբեջանում իշխանության է Ալիևյան ռեժիմը: Իրենք կարգավորման հարցում շեշտը դնում են ուժային կոմպոնենտի վրա, դա եղել է 1988 թ. սկսած և տարբեր դրսևորումներ է ունեցել: Այսօր ուժային կոմպոնենտն արդեն հասել է ժամանակակից զինատեսակներ ձեռք բերելուն և, իհարկե, նախապատրաստմանը պատերազմի վերսկսմանը: Սա իրականություն է ու սա չպետք է թաքցնել և, պատերազմի հավանականության մասին խոսողներն ամենևին էլ Լեռնային Ղարաբաղում փոփոխությունների, ժողովրդավարացման հակառակորդներ չեն, կամ, այսօրվա տերմիններով ասած, հակահեղափոխականներ չեն: Պարզապես այդ մարդիկ ելնում են օբյեկտիվ իրականությունից, իսկ այն հետևյալն է՝ Ադրբեջանը մշտապես նախապատրաստվում է ուժային կոմպոնենտի կիրառմանը, մշտապես նախապատրաստվում է պատերազմի ու այն զսպելու գործոնը հայկական զինուժի ուժեղացումն է, հանրային կոնսենսուսի հաստատումը, համերաշխության ու սիրո մթնոլորտի ձևավորումը Հայաստանում և Արցախում:

-Այս կոնտեքստում՝ վերադառնալով Արցախի ներքին կյանքին, այսօրվա արցախյան իշխանություններն, ըստ Ձեզ, ի զորու՞ են դիմակայել նշված մարտահրավերներին:

-Արցախում 2020 թ.-ին սպասվում են նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ: Քաղաքական ուժերն, իմ տպավորությամբ, դիրքավորվում են, որպեսզի համապետական ընտրություններում փորձարկեն իրենց հնարավորությունները: Իմ տպավորությամբ այսօր խորհրդարանում ներկայացված ուժերն են լինելու 2020 թ.-ի քաղաքական գործընթացի ֆավորիտները: Կան նոր ձևավորվող շարժումներ, որոնք մտադիր են վերածվել կուսակցությունների, բայց ժամանակը բավականին սուղ է:

Հազիվ թե Արցախում ձևավորվի որևէ ֆավորիտ քաղաքական ուժ, որը ընդդիմության համախմբվածությամբ կարողանա այլընտրանք լինել այսօրվա քաղաքական ուժերին: Այսօր Արցախում ներկայացված է օրինակ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որն ամենամեծ խմբակցությունն ունի խորհրդարանում, ես կարծում եմ, որ հենց այս ուժն է լինելու 2020 թ. ընտրությունների ֆավորիտը: Թե էլ ինչ վերադասավորումներ կարող են լինել դաշտում՝ հնարավոր է ստեղծվեն դաշինքներ, հնարավոր է՝ ընդդիմությունը համախմբվելու փորձ անի, օրինակ՝ 20-30 հոգանոց հանրահավաքներ կազմակերպող «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը և նույն քանակի մարդկանց մասնակցությամբ ակցիաներ իրականացնող «Լույս Արցախին» շարժումը, կարող է դաշինք կազմեն: Բայց կրկնում եմ՝ ժամանակը բավականին սուղ է և նրանք պարզապես չեն կարող այդ մարաթոնին նախապատրաստվել, որպես երրորդ կամ երկրորդ տեղի հավակնորդ, և հանրային տրամադրություններն այնպիսին են, որ ոչ թե անհապաղ իշխանափոխության պահանջ կա, այլ՝ հանրությունն ունի էվոլյուցիոն փոփոխությունների ակնկալիք: Դրանք, կարծես թե, իրականացվում են, ճիշտ է, դրանք արմատական չեն, աչքի զարնող չեն, բայց գործընթացը սկսված է:
Նախագահ Բակո Սահակյանը լիովին կառավարում է իրավիճակը, քաղաքական պրոցեսները վերահսկելիության տիրույթում են և որևէ ֆորս մաժոր Արցախում, իմ համոզմամբ, ու հասարակության մեծամասնության կարծիքով՝ չի լինելու:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է» 23/12/2024 21:12 Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 23/12/2024 20:53 44-ամյա տղամարդը տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը 23/12/2024 20:37 Գուգարքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր 23/12/2024 20:20 Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է 23/12/2024 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ 23/12/2024 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել 23/12/2024 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել 23/12/2024 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն 23/12/2024 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են 23/12/2024 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան 23/12/2024 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին 23/12/2024 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը 23/12/2024 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները 23/12/2024 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան 23/12/2024 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ 23/12/2024 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը 23/12/2024 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան 23/12/2024 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել 23/12/2024 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին 23/12/2024 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան 23/12/2024 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ 23/12/2024 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է 23/12/2024 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ 23/12/2024 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» 23/12/2024 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին 23/12/2024 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 23/12/2024 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու 23/12/2024 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/12/2024 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 23/12/2024 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ 23/12/2024 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով 23/12/2024 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան 23/12/2024 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան 23/12/2024 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ 23/12/2024 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) 23/12/2024 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով 23/12/2024 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան 23/12/2024 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ 23/12/2024 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար 23/12/2024 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար 23/12/2024 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի 23/12/2024 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է 23/12/2024 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ 23/12/2024 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին 23/12/2024 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը 23/12/2024 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան 23/12/2024 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր 23/12/2024 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին 23/12/2024 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին 23/12/2024 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել 23/12/2024 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան 23/12/2024 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան 23/12/2024 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում 23/12/2024 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին 23/12/2024 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով 23/12/2024 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել 23/12/2024 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին 23/12/2024 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի 23/12/2024 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը 23/12/2024 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն 23/12/2024 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) 23/12/2024 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 23/12/2024 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան 23/12/2024 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան 23/12/2024 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է 23/12/2024 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք 23/12/2024 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան 23/12/2024 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը