27/08/2018 13:18
Յոլա էթալու ռեժիմը պետքա հանենք, էլ յոլա էթալ չկա, պտի առաջ էթանք. Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ քաղաքացուն (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր գումի շուկա՝ ծանոթանալ գյումթերքի գներին:
Շրջելով շուկայի տարածքում՝ նա հետաքրքրվեց, թե ինչ դժվարություններ են առաջանում գյուղմթերքների աճեցման ժամանակ: Վաճառողներից մեկից Փաշինյանը հետաքրքրվեց, թե նրա ընտանիքը բարեկցության ինչ մակարդակում է, ինչին կինը պատասխանեց, որ երբեմն լինում են երաշտներ, կարկուտներ ու իրենք վնաս են կրում:
«Միջին, էդքան լավ չի: Առաջ շատ լավ էր, հիմա շատ-շատ է նվազել առևտուրը: Մարդիկ հիմա սուպերմակետներից են օգտվում, կարողա ես ստեղ էժան դնեմ ծախեմ, բայց ժողովուրդը չմոտիկանա», - ասաց կինը:
Վաճառողներից մեկը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ ասելով. «Շնորհակալ ենք, որ բոլորիս մի աչքով եք նայում»: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Ուրա առևտուրներդ ընգելա, էլ ինչի՞ համար եք շնորհակալ»: Քաղաքացիներից մեկն էլ արձանեց. «Ոչինչ, ոչինչ, յոլա կեթանք»:
«Յոլա էթալու ռեժիմը պետքա հանենք, էլ յոլա էթալ չկա, պտի առաջ էթանք, ինչքան յոլա գնացինք հերիքա», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: