27/08/2018 13:00
Ազատ առևտրի գոտու մասին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիաֆորմատ համաձայնագիրը կկնքվի 2022-ի սկզբին
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը կկնքվի արդեն 2022 թվականի սկզբին, իսկ մինչ այդ պատրաստվում է ժամանակավոր համաձայնագիր, որը կներառի կողմերի միջև առևտրի մոտ 50 տոկոսը:
Այս մասին «Известия»-ին հայտնել են Ռուսաստանի առևտրաարդյունաբերության նախարարությունից։
«Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն ոչ ուշ, քան ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց», - հայտնել են նախարարությունից։
Կնքվելիք համաձայնագրի գլխավոր առավելությունն է լինելու ներկրման մաքսատուրքերի իջեցումը։
Բացի այդ՝ փորձագետները պնդում են, որ համաձայնագիրը թույլ կտա շրջանցել Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի ու Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։