27/08/2018 13:37
Մոլդովայի ոստիկանությունը ցրել է ամբողջ գիշեր Քիշնևի կենտրոնում անցկացրած ցուցարարներին
Մոլդովայի ոստիկանությունը ցրել է ամբողջ գիշեր Քիշնևի կենտրոնում անցկացրած ցուցարարներին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակ», «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունները և Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։
Նախօրեին Քիշնևում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ցուցարարները ներկայացրել են քաղաքացիների ընդհանուր հավաքի թռուցիկ և մի շարք պահանջներ առաջադրել։
Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 6,5 հազար մարդ, նրանց մի մասը մնացել է գիշերելու քաղաքի կենտրոնում։