27/08/2018 16:22
Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Մեդինսկին քննարկել են հայ-ռուսական կինոֆոնդ ստեղծելու գաղափարը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրն ու անդրադառնալով իրականացված ու իրականացվելիք նախագծերին՝ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց՝ ստեղծման փուլում է հայ-ռուսական կինոֆոնդը:
Նախարարն ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ, քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ միասնական կինոֆոնդի հետ կապված:
«Երկուսս էլ կարևորում ենք ստեղծել հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակներում համատեղ ֆիլմերը ոչ միայն ֆինանսավորվեն ու կնկարահանվեն, այլ նաև կարտահանվեն հայ և ռուս սփյուռքի համար», - նշեց նախարարը: