27/08/2018 13:28
Մի շարք սեզոնային բանջարեղենների գները տարօրինակ բարձր են. Գնում եմ ԿԲ նախագահի հետ գնաճի քննարկման. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էինք համոզվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր այցելել էր գումի շուկա՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին:
Նա ընդգծեց, որ վաճառողների հետ զրույցից պարզեց՝ տարբեր բացատրություններ կային, թե ինչու է գյուղմթերքը թանկ:
«Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ, թե խնդիրը որն է՝ ջրի բացակայությունը, թե այն,որ ջուր կա, բայց չարաշահումներ են տեղի ունենում. «Քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդումներ անել»:
Դիտարկմանը, թե գներին ծանոթանալուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Փաշինյանը նշեց.
«Հիմա ԿԲ նախագահի հետ հանդիպման եմ գնում՝ գնաճի քննարկման»: