28/08/2018 16:12
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար մի ճանապարհ կա՝ երկու անգամ վարչապետ չընտրելը. Արմեն Ռուստամյան
Բոլոր գաղափարները, որոնք հնչել են հրապարկում, քննարկելու կարգ ու ձև ունեն ու եթե բերվում են օրակարգ, ոչ ոք չի պատրաստվում դրանցից խուսափել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Կարելի է այդ հարցերին առանձին-առանձին անդրադառնալ, բայց, ընդհանրապես, դատարաններ կան, պետական մարմիններ կան, ու մի օրում համարե, որ դրանք գոյություն չունեն, ճիշտ ճանապարհ չէ: Նիհիլիզմը ճիշտ ուղղություն չէ: Ես կարծում եմ, որ վարչապետը դա նկատի ունի: ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո իմ լավատեսությունը մեծացել է, և ըստ էության հիմնական հարցերին կոնկրետ արձագանք կա, եթե այդ տրամաբանությամբ շարունակենք, մենք էլ ենք պատրաստ այդ քննարկումներին մասնակցել ու մեր լուման բերել», - նշեց Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար մի ճանապարհ կա՝ երկու անգամ վարչապետ չընտրելը:
«Չեմ կարծում, որ հաջորդ ճանապարհը՝ Սահմանադրության փոփոխումը, կարագացնի գործընթացը», - եզրափակեց խոսքը ՀՅԴ խմբակցության ղեկավարը: