28/08/2018 11:17
Սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով Հայաստան է գալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը
Սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Այցի շրջանակներում վերջինս մասնակցելու է նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ հանձնաժողովին», - ասաց մամուլի քարտուղարի պաշտոնակատարը: