28/08/2018 20:20
Ռոնալդուի` Յուվենտուսի դարպասն ուղարկած գոլը լավագույնն է ճանաչվել 2017/18 մրցաշրջանում (Տեսանյութ)
ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել են նախորդ մրցաշրջանի լավագույն գոլ անվանակարգում անցկացված քվեարկության արդյունքները:
Քվեարկության արդյունքում, որին ավելի քան 346 հազար երկրպագու է մասնակցել, լավագույնն է ճանաչվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Յուվենտուսի» դարպասը, որը նա հեղինակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (3:0)` լինելով «Ռեալի» ֆուտբոլիստ:
Քվեարկությունում տարած հաղթանակի առթիվ Ռոնալդուին արդեն հասցրել է շնորհավորել իր նոր ակումբը` «Յուվենտուսը», ուր ֆուտբոլիստը տեղափոխվել է այս ամառ` 9 տարի Մադրիդի «Ռեալում» անցկացնելուց հետո:
«Յուվենտուսի» մամուլի քարտուղարությունը հրապարակել է այդ գոլի տեսանյութն ու գրել. «Շնորհավորում ենք Կրիշտիանու: Մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը քոնն է»: