29/08/2018 08:34
Ձորաղբյուրում հարձակվել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա. մանրամասներ (Լուսանկարներ)
Օգոստոսի 28-ին ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։
Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ։
Լուսանկարները՝ ոստիկանության: