29/08/2018 11:11
«Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստն առնետի պատճառով զրկվել է ոտքի մի մասից
Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Մաբբութն առնետի պատճառով զրկվել է ոտքի մի հատվածից, հայտնում է SovSport-ը:
The Sun- ի տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում սաֆարիում: Մինչ նախկին ֆուտբոլիստը քնած էր, առնետը կրծել է նրա ոտքի մեծ մատի ոսկորը և ծնկի մի հատվածը: Մաբբութը ցավ չի զգացել շաքարախտի պատճառով:
«Ես խաղացել եմ բազմաթիվ մրցակիցների դեմ, և ի արդյունքում դուրս մնացել շարքից առնետի պատճառով», - կատակել է Մաբբութը:
Մաբբութն արթնացել է և հայտնաբերել, որ իր մահճակալը արյունով է լցված: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անցկացրել է մոտ վեց շաբաթ՝ վարակից ազատվելու համար: