29/08/2018 12:39
Հայաստանում 100 մեգավատ գումարային հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. Արթուր Գրիգորյան
Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Վերականգնվող էներգետիկան մեզ համար համարվում է առաջնահերթություն և այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի: Սա բխում է նաև այն հանգամանքից, որ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ-ն հնարավորինս թույլ կախվածություն ունենա այլ էներգառեսուրսներից», - ասաց նախարարը:
Նա ընդգծեց՝ հատկապես կարևորվում է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը:
«Քննարկումների արդյունքում նախարարությունն առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մինչև 2020թ. հունվարի 1-ը 100 մեգավատ գումարային հզորությամբ արևային կայաններ կառուցվեն Հայատանում», - ասաց Արթուր Գրիգորյանը: