30/08/2018 12:16
Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի ու կպատժվի ազատազրկմամբ
Հայաստանում կքրեականացվի ընտրակաշառքի տալը կամ վերցնելը, այսօր որոշման նախագծին հավանություն տվեց Կառավարությունը՝ այն վերջնական հաստատման ուղարկելով խորհրդարան:
«Մեր կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս առնչությամբ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ», - ասաց հարցով զեկուցող ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ մանրամասնելով.
«Այս փաթեթի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում», - ասաց Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ բացառություն կհամարվի նախընտրական շրջանակում կուսակցության կամ դաշինքի տարբերանշանով ու խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը՝ գրիչներ, և այլն: