30/08/2018 10:12
Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են ՀՀԿ իշխանության վերջին օրերին, երբ Հայաստանում ծավալվում էր թավշյա հեղափոխությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի միջազգային պահուստներն այս տարվա հուլիսին կազմել են 2 մլրդ 55 մլն դոլար: Հատկանշական է փաստը, որ հունիսին միջազգային պահուստները կտրուկ նվազել էին՝ հասնելով 1 մլրդ 991.9 մլն դոլարի, որն այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն էր: Բայց հիմա միջազգային պահուստները կրկին ավելանալու միտումներ են ցուցաբերում: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են ՀՀԿ իշխանության վերջին օրերին, երբ Հայաստանում ծավալվում էր թավշյա հեղափոխությունը:
Ըստ ԿԲ հրապարակած տեղեկագրի` մարտ ամսին միջազգային պահուստները եղել են 2 մլրդ 234.1 մլն դոլար, ապա մեկ ամսվա ընթացքում պակասել են 194.8 մլն դոլարով և կազմել 2 մլրդ 39.3 մլն: Մնում է ենթադրել, թե ինչն է եղել պատճառը. համենայն դեպս, վերջին տարիներին նման կտրուկ տեղաշարժեր չեն եղել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում