30/08/2018 13:07
Ընտրակաշառքի քրեականացման հարցը քննարկելու համար Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Ընտրակաշառք տալու ու վերցնելու քրեականացման նախագիծը քննարկելու համար Կառավարության որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի:
«Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը կգումարվի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին: Այն կտևի 4 օր, յուրաքանչյուր օրը՝ 1,5 ժամ տևողությամբ», - ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարի խոսքով՝ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ փաթեթի ընդունման դեպքում դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 24 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք որ գործադիրը հավանություն տվեց ընտրակաշառք տալն ու վերցնելը քրեականցնելու նախագծին: