30/08/2018 12:53
Կարելի է լավաշը կամ մուրաբան դնել կուսակցության նշանով տոպրակի մեջ ու բաժանել. վարչապետը կոչ արեց հստակեցնել «քարոզչական նյութ» հասկացությունը
Ընտրակաշառքի քրեականացման նախագծում պետք է հստակեցումներ արվեն, այսօր Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մասնավորապես անդրադարձավ այն ձևակերպմանը, որը ընտրակաշառք չեն համարվելու կուսակցությունների տարբերանշաններով ու թեկնածուների նկարներով քարոզչական նյութերը:
«Մեր պատմական փորձը հաշվի առնելով՝ կարելի է 3000 դրամով կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա բաժանել կամ ալյուրի պարկ: Կամ ենթադրենք 3000 դրամ դնեն կուսակցության նշանով տոպրակի մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ ձևակերպումը տարընթերցումների տեղիք է տալիս.
«Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը: Պետք է հստակ նշվեն քարոզչական պարագաները՝ գրիչ, նախընտրական բուկլետ, գլխարկ, շապիկ և այլն», - ասաց վարչապետը: