30/08/2018 16:52
Ռուսաստանն ընդգրկուն զորավարժություններ է սկսում Միջերկրական ծովում
Սեպտեմբերի 1-ից մինչև 8-ը Միջերկրական ծովում տեղի կունենան Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի ուժերի և Օդատիեզերական ուժերի խմբավորման ընդգրկուն զորավարժությունները, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«ՌԴ զինուժերի ուսուցման պլանին համապատասխան՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Վլադիմիր Կորոլյովի ղեկավարությամբ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 8-ը Միջերկրական ծովում կանցկացվեն Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի ուժերի և Օդատիեզերական ուժերի խմբավորման ընդգրկուն զորավարժություններ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Հյուսիսային, Բալթյան, Սևծովյան նավատորմների և Կասպիական նավատորմիկի նավերը, հեռահար, ռազմափոխադրական և ծովային ավիացիայի ինքնաթիռները: