30/08/2018 17:13
«Գազպրոմն» ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի 80 տոկոսի կառուցումը
«Գազպրոմը» կառուցել է «Թուրքական հոսք» գազատարի ընդհանուր երկարության արդեն 80 տոկոսը, սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել է Ռուսաստանի գազի հոլդինգի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
«Շարունակվում է Եվրոպայի ուղղությամբ «Գազպրոմի» կարևորագույն արտահանական նախագծերի իրականացումը: Արդեն կատարվում են նախապատրաստական աշխատանքներ Գերմանիայի տարածքային ջրերում՝ Լյուբմին քաղաքի շրջանում, «Հյուսիսային հոսք – 2» գազատարի խողովակների գցման համար: Ընթանում է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը. երկու գծերով գցվել են 1,5 հազար կիլոմետր խողովակներ կամ խողովակաշարի միագումար երկարության 80 տոկոսը»,- նշել է նա: