30/08/2018 12:07
«Արման ընդ պարտնյոր» ընկերության կողմից ՀՀ-ում կառուցվելու են սառնարային պահեստներ, որոնցում կլինի 100 նոր աշխատատեղ
Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Արման ընդ պարտնյոր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը։
«Արման ընդ պարտնյոր» ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու են սառնարանային պահեստներ, մասնավորապես՝ գյուղմթերքի պահպանման համար։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 120 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 244 մլն ՀՀ դրամ։