30/08/2018 15:29
Մեքսիկայում գնդակահարել են տեղական հեռուստաալիքի լրագրողի
Մեքսիկական Canal 10 հեռուստաալիքի օպերատորը Խավյեր Ռոդրիգեսը Կանկուն քաղաքում զինված հարձակման զոհ է դարձել: Լրագրողի մահվան մասին Twitter-ում հայտնել են նրա գործընկերները, փոխանցում է Life.ru-ը:
Հայտնի է, որ Խավյեր Ռոդրիգեսը և ևս մի տղամարդը, որի ինքնությունը դեռ չի պարզվել, վարձու մարդասպանների զոհ են դարձել: Սպանության հետաքննությունը վարում է ոստիկանության հատուկ բաժինը: Թե ինչն է պատճառ հանդիսացել սպանության համար, հայտնի չէ:
Նշենք, որ անցյալ տարվա ընթացքում Մեքսիկայում լրատվամիջոցների տասներկու ներկայացուցիչ է սպանվել: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվարկներով՝ հանցագործությունների մեծ մասն այդպես էլ չի բացահայտվել: