31/08/2018 13:35
Մոսկվան մերժելու է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ Երևանի հարցումը
Երևանը Մոսկվային պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ, որի նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում է հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով, «Интерфакс»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:
«Միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցումը ստացվել է ՌԴ իրավապահ մարմիններում, և այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում», - ասել է գործակալության զրուցակիցը:
«Նախնական որոշում է կայացվել, որ արտահանձնման հարցում Երևանը մերժում է ստանալու, քանի որ պարզվել է՝ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր», - հայտնել է աղբյուրը:
«ՌԴ Սահմանադրության հաաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում արտասահմանյան երկրներին, այդ թվում՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - նշել է նա:
Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավասու մարմինների միջև հաղորդակցության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի գծով:
Միքայել Հարությունյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով մեղադրյալներից է, մեղադրվում է 2008-ին Հայաստանում սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ տապալելու համար։