31/08/2018 11:43
Որոշ բաներ ենք տեսնում, որ անհանգստացնում է, բայց դա չի նշանակում՝ վայ տնտեսությունը վարի գնաց. Փոխնախարար
Մեզ զբաղվածության աճ է անհրաժետ, փորձելու ենք խթանել այնպիսի ոլորտները, որոնք նպաստելու են զբաղվածության աճին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ թեև այս պահին իրավիճակը թվային պատկերով այն չէ, ինչ իրենք ակնկալում էին, բայց նախատեսվում է այս տարի մինչև 6 տոկոս տնտեսական աճ ունենալ:
«Չենք համարում, որ թվերն ամբողջությամբ լավ են, բայց հուլիսին արտահանումը չի աճում այնքանով, որքանով ուզում ենք: Որոշ բաներ ենք տեսնում, որ մեզ անհանգստացնում է, բայց դա չի նշանակում, որ, վայ, տնտեսությունը վարի գնաց: Ոչ, մենք առնվազն 6 տոկոս տնտեսական աճ ունենալու ենք այս տարի: Կանխատեսումները ցույց են տալիս, որ հաջոդ տարի 5 տկոսից ավել կարելի է ունենալ», - նշեց փոխնախարարը: