31/08/2018 11:24
Խոշոր վթար՝ Երևանում. Ոչ սթափ վարորդը մեքենայով մխրճվել է թիվ 27 երթուղայինի մեջ, 9 մարդ հիվանդանոցում է
Այսօր առավոտյան ժամը 08:40 սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Մազմանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում», բախվել են Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մարդատար «ГАЗель»-ը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Mercedes-ը, որի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, մխրճվել է «ГАЗель»-ի մեջ ու եթե «ГАЗель»-ը կանգառում կանգնած չլիներ, Mercedes-ը կմխրճվեր կանգառում նստած քաղաքացիների մեջ:
Պարզվել է, որ Mercedes-ի վարորդը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 44-ամյա Արմեն Մելիքյանն է: Վերջինը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: