31/08/2018 11:06
Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է լքել ԱՀԿ-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Այս մասին հաղորդում է Bloomberg- ը:
Ըստ նրա, ԱՄՆ-ն դուրս կգա ԱՀԿ-ից, եթե կազմակերպությունը « դեպի լավը չփոխվի»:
Նա նաև հավելել է, որ ԱՀԿ-ն Վաշինգտոնի հետ «շատ վատ» է վարվում երկար տարիներ շարունակ:
Թրամփն ընդգծել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պետք է «փոխվի»: