31/08/2018 13:25
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նգո Դիկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա), տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:
Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ իր գործունեությամբ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության օրակարգի առավել ընդլայնմանը: