31/08/2018 09:34
«Հրապարակ». Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտե
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործը` 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով, փոխանցվել է Քննչական կոմիտե:
Այս օրերին քննչական գործողություններ են իրականացվում, տասնյակ աշխատակիցներ են հարցաքննվել, առաջիկայում կհարցաքննվեն նաև երկաթուղու բարձրաստիճան պաշտոնյաները: Չի բացառվում, որ գործի հանգուցալուծման արդյունքում ոմանք ոչ միայն աշխատանքից զրկվեն, այլև՝ ազատությունից: Նշենք, որ սա երկաթուղու դեմ հարուցված միակ գործը չէ»: