31/08/2018 10:17
«Հրապարակ». Քաղաքական լուրջ վրիպում. ՀՀ իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին և աջակցություն ստանում նրանից: ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան և Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին:
Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում: Ի դեպ, Ադրբեջանում ՄակՔեյնն ուներ խիստ հայամետ գործչի համբավ:
Հիշեցնենք, որ Ջոն Մակքեյնը աջակցել էր 1989թ. «Արցախի խնդրի արդար և խաղաղ կարգավորման» և «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնություններին»: