31/08/2018 10:40
«Հրապարակ». Փոփոխություններ՝ դիվանագիտական կորպուսում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում:
Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում: Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը: Բալայանի փոխարեն ԱԳՆ խոսնակ կդառնա Աննա Նաղդալյանը, որն արդեն իսկ կատարում է այդ պարտականությունները:
ԱՄՆ-ում դեսպան կնշանակվի Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանը, իսկ գործող դեսպան և Բարսեղ Բեգլարյանի սանիկ Գրիգոր Հովհաննիսյանը, հավանաբար, կնշանակվի ԱԳ փոխնախարար: Կփոխվեն դեսպաններն ԱՊՀ համարյա բոլոր պետություններում, ինչպես նաև՝ Վրաստանում: Կազատվեն նաև որոշ գլխավոր հյուպատոսներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ով Ռուսաստանում ապրած և աշխատած գործարար էր՝ ռուսական ազդեցության տակ գտնվող»: